1985 թ.-ի նոյեմբերի 22-ին Արիզոնայի համալսարանի թանգարանից գողացել էին հոլանդացի հայտնի նկարիչ Վիլեմ դե Կունինգի «Կին-Օխրա» կտավը։ Տղամարդ և կին ներխուժել էին թանգարան, հանել կտավը շրջանակի միջից, նստել կարմիր սպորտային մեքենան ու հեռացել։
Երեք տասնամյակ 160 միլիոն դոլարանոց կտավը կորած էր համարվում։ Այն պատահմամբ գտան Ջերրի Ալտերի և նրա կնոջ՝ Ռիտայի ննջարանում։ Ամուսինները խաղաղ կյանք էին վարում ամերիկյան գյուղերից մեկում, որի բնակչությունը 300 մարդ էր։ Նրանց մահից հետո հարազատները վաճառքի են հանում տան գույքը, այդ թվում՝ նաև հայտնի կտավը։ Տեղի հնավաճառը ճանաչել էր այն ու զանգահարել Արիզոնի համալսարան։
Թե ինչպես էր նկարը հայտնվել Ալտերների մոտ, անհայտ է, բայց ենթադրյալ հանցագործներից տղամարդու ֆոտոռոբոտը չափազանց նման է Ջերրիին։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել