Tert.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտնում է TVNZ հանրային հեռուստաընկերությունը:


Նախաձեռնության հեղինակներից մեկը Նոր Զելանդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Հարետ Հյուգն է: Նա նշել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին:

«Ես խնդրում եմ խորհրդարանին աջակցել օրինագծին: Հայերի հետ տեղի ունեցածը կապված է մեր պատմության հետ»,- ասել է նա:

Պատմաբան Ջեյմս Ռոբինսը նշել է, որ նորզելանդացի զինվորներն իրենց հուշերում և օրագրերում գրել են ցեղասպանության մասին և այդ պատմություններն իրենց հետ տուն են տարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել