Tert.am-ը գրում է.
Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտնում է TVNZ հանրային հեռուստաընկերությունը:
Նախաձեռնության հեղինակներից մեկը Նոր Զելանդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Հարետ Հյուգն է: Նա նշել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին:
«Ես խնդրում եմ խորհրդարանին աջակցել օրինագծին: Հայերի հետ տեղի ունեցածը կապված է մեր պատմության հետ»,- ասել է նա:
Պատմաբան Ջեյմս Ռոբինսը նշել է, որ նորզելանդացի զինվորներն իրենց հուշերում և օրագրերում գրել են ցեղասպանության մասին և այդ պատմություններն իրենց հետ տուն են տարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։