ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիա իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Եղիսաբեթ II թագուհին իրեն ստիպել է սպասել։ Այս մասին գրում է Politico-ն։

Փենսիլվանիայում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «անհավանական թագուհու» հետ հանդիպման 15 րոպե ավելի վաղ է ժամանել։ Նա քննադատել է «կեղծ, սարսափելի կեղծ լուրերը», որոնցում ասվում է, թե ինքն է ուշացել հանդիպումից։

Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ, որտեղ երևում էր, թե ինչպես է թագուհին սպասում՝ ժամացույցին նայելով։

«Ես վայրէջք կատարեցի։ Եվ թիկնապահների հետ թագավորին ու թագուհուն սպասեցի։ Ես սպասում էի։ Ես 15 րոպե վաղ ժամանեցի և սպասեցի կնոջս հետ, դա նորմալ է։ Չէ՞ որ դա թագուհին է, այնպես չէ՞։ Մենք կարող ենք նրան սպասել։ Բայց ես ավելի արագ ժամանեցի»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև հերքել է, որ ընդունելությունը նախատեսվածից ավելի երկար է տևել։ Նա վստահեցրել է, որ չի իմացել, որ հանդիպման համար 15 րոպե է նախատեսված և հավելել, որ այն «ըստ երևույթին, մեկ ժամ է տևել», քանի որ Թրամփը և թագուհին «ընդհանուր լեզու են գտել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել