Մի բան չեմ հասկանում, եթե հայ-ռուսական հարաբերությունները փակ բանակցությունների արդյունքում նորմանալու շանսեր ունեն, էս դեպքում ինչո՞ւ են որոշ մարդիկ սրում իրավիճակն ու ռազմաբազայի հանելու քարոզչություն իրականացնում: Ի դեպ, որքան տեղյակ եմ, ռազմաբազան հանելու քարոզչության հետևում կառավարությանը մոտ կանգնած անձեր են: Էստեղ հարցը երկու պատասխան ունի․ կա՛մ այս ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ են ստեղծում, կա՛մ հակառակը՝ Հայաստանում նույն ռուսական ոճով փորձում են շանտաժի լեզվով «դեմարշի» գնալ: 

Կարծում եմ՝ ամեն դեպքում ՌԴ ՊՆ փոխնախարարի հայտարարությունից հետո պետք է դադարեցնել նմանատիպ գործընթացները, եթե, իհարկե, ռուսական կողմն իր խոսքերում անկեղծ էր, որը շատ կասկածելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել