Դարեր շարունակ, գիտե՞ք, ինչու հաջողության չենք հասել և շագրենի կաշվի նման սեղմվել, փոքրացել ենք ու հալածվել, սփռվել աշխարհով մեկ, տզրուկի նման միշտ ուժեղ մեկին փնտրել, որ կպնենք հետույքին՝ Պարսկաստան, Հունաստան, Բյուզանդիա, Հռոմ, Եվրոպա, Ռուսաստան…
Որովհետև մենք՝ բոլորս, ճառ ասող ենք , բոլորս էլ «գիտունիկ» ու ամենակարևորը՝ դժգոհ ու քննադատող, գործ չանող… Մկների ժողովի նման… Զանգ կախող չկա կամ շատ քիչ են…
Հավատում ենք ճառ ասողներին, ճարտար, գեղեցիկ խոսող, հեքիաթ պատմողներին, մինչդեռ ամեն գեղեցիկ խոսող ու լավ հռետոր լավ ղեկավար չի կարող լինել… Այդպես լիներ, Ցիցերոնը ժամանակին կայսր կլիներ…
Ամենահայտնի, գիտակ տեսաբանը, անատոմիան գերազանց իմացողը չի կարող հիվանդին վիրահատել… Վիրահատել կարող է վիրաբույժը՝ նույնիսկ անատոմիան մի փոքր վատ իմացող…
Այնպես որ, եթե վստահ չեք, չի ստացվում, մի խաղացեք «հիվանդի» կյանքի ու առողջության հետ…