Հանրահավաքի մասին հայտարարությունը, իհարկե, պիտի մեծ շուխուր աներ ու զարմանք, թե ինչու է իշխանությունը հանրահավաք անում, ոնց, երբ և վերջում՝ ա ընչի՞ համար։
Ըհը, այ հիմիկվանից սկսումա Նիկոլ Փաշինյանի գովքը։
Այս հանրահավաքն ուղիղ եթերներից մի լեվլ ավելա։ Ուղիղ եթերներով Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես ժամանակին գրեցի, ամեն գնով փորձում է «փրկել» աշխատակիցների ու թիմի «դեմքը», շատ գրագետ ու սիրուն ամեն ինչի պատասխանը տալիս էր ու «ամեն ինչի տակից դուրս էր գալիս»։
Բայց հիմա եկեք խոստովանենք, որ զոմբիականության պակաս կա, մարդիկ արդեն որոշակի հարցեր են տալիս ու արդեն փորձում են հարցերի պատասխաններ ստանալ, ու դա, իհարկե, լավ չի հետհեղափոխական շրջանում, ու մենակ ուղիղ եթերով էն մարդը, ով իրականում վիզա դնում իրանցականներին օգնելու համար (իսկ իրանցականները միշտ ակամայից վիզ են դնում՝ էդ մարդուն կրակը քցեն), հիմա էլ չի կարա հարցի լուծումներ տա ու վերջին ուղիղ եթերի մի ժամվա քչությունն արդեն խոսում էր նրա մասին, որ հարցերը շատ են արդեն կուտակվում։
Դե ինչ, ի՞նչ է մնում անել Փաշինյանին (ով, անկեղծ, գրագետ ու նյուխով մարդա)... «Կարոտել եմ բոլորիդ» լոզունգի տակ կատարել իր մաստեր կլասը՝ հռետորական խոսքի վարպետությունը (դե էն պոպուլիստական բառերը, որոնք ժողովուրդը սիրում է լսել, ու ականջը շոյում են) ու ոչ թե ուղիղ եթերով ու քիչ ժամանակով, այլ հանրահավաքին իրական լիցքեր տալով, լիքը հարցերին պատասխանելով ու ինչ-որ չափով էլ որոշակի զանգվածին նորից զոմբիացնելու եղանակով... Դե իհարկե, նաև շուտով ընտրություններ են, ու ոչ պաշտոնական մեսիջներ էլ կարա մեյդան հանի։
Կարճ ասեմ՝ հալալա, էս լուծումն էլ գտավ, ու ինձ թվումա՝ էս անգամ էլ կհաջողվի, բայց սա թիմի վերջին դեղին քարտնա հաստատ, մյուսը կարմիրա ցույց տալու ու հերթով կատոկի։
Տղերք/աղջկեք, տղավարի եմ ասում, սա ձեր երկրորդ դեղին քարտնա ու հանուն նրա, որ իրա հետ եք միշտ եղել, ինքը էդ քայլին էլա գնալու, բայց եթե շարունակեք սենց պահել, հերթով կարմիր եք ստանալու, խելքներդ գլուխներդ հավաքեք, կանգնեք էդ մարդու կողքն ու մի խանգարեք, իսկ եթե չեք կարում օգնեք, ապա սուսուփուս կանգնեք։
Ինձ համար չեմ ասում. ես, մեկա, 750 դրամի եմ բենզին լցնում, ձեզ համար եմ ասում. դուք եք զրկվելու նրանից, ինչին հասել եք, ոչ ձեր արդար քրտինքով, բայց ուրիշի արդար քրտինքին օգնելով ու էդ օգնելու համար ունեք էն, ինչ ունեք, մի չարաշահեք համբերությունն ու...
Սենց էլի... Սա երկրորդ դեղին քարտն էր, ու հաստատ վստահ եմ, որ էլի լիքը գոլեր են լինելու, բայց դուք վերջին անգամ եք խաղադաշտ դուրս գալիս, նայեք՝ դուրս չմնաք առաջնությունից։