Yerkir.am-ը գրում է.

Պետության նախկին ղեկավարի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի համար. գրում է  Российская газета-ն`անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

«Սակայն Ռուսաստանում, կարելի է ասել, ավելի մեծ արձագանք ստացավ նույն գործով ներգրավված մեկ այլ անձի՝ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Դա ստիպեց մի շարք մեկնաբանների խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության կանխամտածված հակառուսական դեմարշի մասին, որն առանց այդ էլ կասկածների տեղիք է տվել Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին հավատարիմ մնալու առնչությամբ»,- գրում է հեղինակը:

Սակայն, ըստ թերթի, Հայաստանում, ինչպես նաև այլ պետություններում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության տեսակետից դիտարկելը նշանակում է պարզեցնել պատկերը:  Հարցն այն է, որ միտումը ներքին իրավիճակի գերակայությունն է արտաքինի նկատմամբ:

Ըստ հեղինակի` գործող իշխանություններից աճող դժգոհությունը բերում է նոր ուժեր: «Պատրա՞ստ են նրանք, արդյոք, պատասխանտու, ողջամիտ քաղաքականության, դեր չի խաղում, մարդիկ ուղղակի ձգտում են նոր դեմքերի և կարգախոսների: Այդ համատեքստում Թրամփը, Մակրոնը և Փաշինյանը մի կարգի մարդիկ են` չնայած մասշտաբի տարբերությանը»,- գրում է  թերթը:

Այդ ուժերի համար, ըստ հեղինակի, կարևորը է ցուցադրել, որ իրենք իսկապես կարող են արձագանքել ներքևից եկող պահանջներին, եթե` ոչ, ապա աջակցությունն արագորեն նվազում է: Դդրա մասին է խոսում Մակրոնի հակառեյտինգը:

Ըստ թերթի` նման ուժերի համար կարևոր է միայն սեփական ընտրողը, և նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես են նրանց գործողություններն ազդում միջազգային  հարաբերությունների վրա, ինչի վառ օրինակն է Թրամփը:

«Ռուսաստանում ՀԱՊԿ գործող քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումն ընկալվում է որպես վիրավորական և ցուցադրական քայլ, հնարավոր է անգամ` արտաքին ուժերի կողմից դրդված: Սակայն ռիսկի կդիմեմ և կասեմ, որ Երևանում այդ որոշումը կայացնողները եթե անգամ մտածել են դրա միջազգային հետևանքների մասին, ապա` ամենավերջում»,- նշում է հեղինակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը, որը եղել է Փաշինյանի աջակիցների գլխավոր կարգախոսը, և հաստատված քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը «հեղափոխական» իշխանության առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային ցույցերի արդյունքում, նրան անհրաժեշտ են իր վճռականության ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպես ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հիմար իրավիճակը, ուշադրության չի արժանանում»,- գրում է հեղինակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել