Առատ քրտնարտադրությամբ տառապող մարդկանց սննդակարգում պետք է լինի մագնիումի և ջրի բարձր մակարդակ։ Առողջ սնվելու հարցով փորձագետ Ռիք Հեյը վստահ է, որ քրտնարտադրության դեմ պետք է պայքարել ոչ միայն հագուստի և դեզոդորանտների, այլև ճիշտ սննդի միջոցով։

Նա առաջարկում է B վիտամին ընդունել՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար, որը բարձր քրտնարտադրության է հանգեցնում։

Էլեկտրոլիտների կորուստը փոխհատուցելու համար անհրաժեշտ է մագնիում օգտագործել։ Խորհուրդ է տրվում զերծ մնալ ալկոհոլից և կոֆեինից։

Պետք է շատ մրգեր և բանջարեղեն օգտագործել, որոնք ջուր են պարունակում։ Հատկապես օգտագործեք վարունգ, լոլիկ, խաղող, ձմերուկ և սեխ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել