Ներկա իշխանությունների կողմից իրականացվող «քաղաքականությունը» հիշեցնում է Ներոնի կամ Կալիգուլայի ժամանակները, երբ սիրեցյալ ձին նշանակվեց սենսատոր, և հավատարիմ կենդանին իր տեղն ուներ սենատում․․․ Ընդհանրապես, իշխանություն ձեռք բերած մարդիկ, մի պահ անտեսենք՝ ինչպես, պարտավոր են գիտակցել, որ չեն կարող երկար պահել իշխանությունը, եթե այնպիսի քայլեր են կատարում, որոնք շատ արագ հեղինակազրկում են իշխանություններին․․․ Երևի համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել նման մի դեպք, երբ իշխանությունները հեղիանակազրկում են պետության՝ պետականության, իշխանության գաղափարը, կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, չգիտակցելով, որի ճյուղի վրա նրանք միայնակ չեն, այլ մի ամբողջ ժողովուրդ․․․ Բայց էս մարդիկ սիրում են իշխանությունը, արդեն զգացել են փողի համը, ուրեմն ինչքան անփորձ ու դիլետանտ են, որ չկարողացան պահպանել իրենց իսկապես փառավոր հեղինակությունը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: