«Половина моя», «По твоим следам» երգերով հայտնի Ka Re Prod-ը ներկայացրել է իր նոր՝ YARALA MENI տեսահոլովակը, որի սյուժեն և ջրային տեսարանները նման են Նիկ Էգիբյանի «Հոգուս արև» տեսահոլովակին: Պլագյատը նորություն չէ թե հայկական շոու բիզնեսում և թե համաշխարհային: Թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել և ինչպես է արձագանքնել տեսահոլովակը տեսնելուց, պարզելու համար BlogNews.am-ը զրուցել է Նիկ Էգիբյանի հետ:

«Քանի որ ես հետևում եմ նրա Յութուբյան ալիքին, տեղադրելուց հետո միանգամից տեսա: Առաջին երկու վարկյանից նմանեցիր, բնականաբար անզեն աչքով էլ երևում է նմանությունները: Իրականում ոչինչ չեմ պատրաստվում անել, քանի որ անմիաստ քաշքշուք է, ինչպես նաև կարծում եմ, եթե ինքն էլ իմանար չէր նկարահանի նմանատիպ տեսահոլովակ: Գուցե պարզապես գաղափարով են ոգեշնչվել, կամ էսթետիկայով, դժվարանում եմ ասել, բայց միանշանակ նման են, պարզապես իմաստ չեմ տեսնում որևէ բան ձեռնարկելու»:

Այն հարցին, իսկ է ծնվել Նիկի տեսահոլովակի գափարը և որտեղից է ոգեշնչվել՝ պատասխանում է. «Իրականում շատ պատահական է ստացվել, նկարահանման տաղավարում կար անձրևի մեքենա, քանի որ դեռ չէին օգտագործել, որոշեցի ես օգտագործել: Արդեն նման հնարք արել էի  You got me high  տեսահոլովակիս մեջ, որտեղ գլխավոր հերոսուհին Լուլուն էր, երգի մեջ օգտագործել էի սոնար հիշեցնող ձայներ, մեկը մյուսի հետ կապելով, եկա այս մտահաղացմանը»,-եզրափակեց Նիկը: 

Ստորև ներկայացնում ենք երգիչների տեսահոլովակները.

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել