Վրաստանում սահուն իշխանափոխություն իրականացրած Բիձինա Իվանաշվիլին իրականացրեց իր տված խոստումները` այս տարվա փետրվար ամսին 25%-ով էժանացել է էլեկտրաէներգիան, 10%-ով գազը, գրեթե կիսով չափ նվազել է աղբահանության գինը, 7%-ով էժանացել է հացը: Այն, որ տնտեսապես բարվոք վիճակում գտնվող Վրաստանը անում է ավելին` իրականացնելով վրացական երազանքը և կառուցում ապահով Վրաստան, այդ մասին վկայում է նաև հայ գործարարների մեծ ներդրումային հոսքը Վրաստան: Վերջին տարիներին մոտ 70-ից ավել հայ գործարարներ մի քանի միլիարդի ներդնումներ են կատարել Վրաստանում: Իվանաշվիլիի ղեկավարած կառավարությունը ևս ամեն գնով փորձում է երկրում ստեղծել բարենպաստ գործարար մթնոլորտ, որպեսզի չնվազի ֆինանսական ներհոսքը:
Հատկանշական է, որ Վրաստանն Ադրբեջանից գազը գնում էր 167 դոլարով, իսկ բնակիչներին այդ նույն գազը վաճառվում էր 300 դոլարով։ Հիմա սպառողների համար գազն էժանացել է 10 տոկոսով։ Այսինքն՝ վրաստանցիները գազի համար վճարում են մոտ 270 դոլար։ Դա նշանակում է, որ սահմանի վրա գազի գնի եւ բնակիչներին մատակարարվող գազի գների տարբերությունը մարման 133 դոլարից նվազել է մինչեւ 103 դոլարի։
Հ.Գ. Նյութը ներկայացնում եմ առանց համեմատական մեկնաբանության: Կարծում եմ՝ խորհելու շատ բան ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/533304866704566
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել