Ամերիկացի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություններ են անցկացրել, որի արդյունքում բացահայտվել է ծխելու ևս մեկ վնասակար հետևանք: Գիտնականները բացահայտել են, որ ծխող մարդկան մոտ կոտրված ոսկրերը ուշ են վերականգնվում՝ գրում է telegraf.com-ը:

Գիտնականները կարծում են, որ ծխելը թուլացնում է օրգանիզմի բուժող ռեսուրսները, ինչի արդյունքում ծխող մարդու մարմնում հաճախ անոթները նեղանում են, նվազում է կոլագենի արտադրությունը, ճնշվում է նաև հնարավոր բոլոր բջիջների աշխատանքը:

Այսպիսով, ծխելը անմիջականորեն չի ազդում ոսկորների առողջության վրա, պարզապես ճնշում է դրանց վերականգնման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել