Չնայած Ֆեյսբուքը դեռևս հանդիսանում է աշխարհի թիվ 1 սոցիալական կայքը, Google ընկերությունը չի հանձնվում և շարունակում է բարելավել իր Google+ ցանցը: Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց այդ ցանցի վերափոխված ինտերֆեյսը: Այժմ արդեն հոսքը ցուցադրվում է սյունակների մեջ: Համակարգչի էկրանի չափսերից կախված այդ սյունակների քանակը կարող է հասնել մինչև երեք: Բարձր որակ ու չափս ունեցող նկարներն ու վիդեոները ցուցադրվում են էկրանի ամբողջական լայնքով: Բարելավվել է նաև հեշթեգերի հետ աշխատելու ֆունկցիան:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2013/05/GooglePlus-Redesign-2013.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել