Բաղադրիչներ

  • կաթնաշոռ - 200 գր
  • թթվասեր- 200 գր
  • շաքարավազ - 70 գր
  • վանիլային շաքար - 10 գր
  • ժելատին - 50 գր
  • ելակ - 200 գր

Պատրաստման եղանակ

1-Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։

2-Ամբողջ խառնուրդը լավ հարում ենք, որպեսզի վերածվի միասեռ ու հարթ զանգվածի։
3-Ժելատինը լցնում ենք 50 մլ ջրի մեջ ու 10 րոպե թողնում ենք, որպեսզի ուռչի։ Ժելատինը դնում ենք մեղմ կրակի վրա ու տաքացնում ենք՝ ընթացքում խառնելով, որպեսզի ժելատինը լավ լուծվի։
4-Կրակի վրայից հանելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա լցնում ենք կաթնաշոռային զանգվածի վրա ու մոտ 1 րոպե հարում ենք։
5-Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, կարագապատում ենք, ապա լցնում ենք կաթնաշոռային զանգվածն ու 4-5 ժամ պահում ենք սառնարանում։
6-Ելակը բլենդերով հարում ենք։ Եթե ելակն այնքան էլ քաղցր չէ, ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազ։
7-Կաթնաշոռային դեսերտը հանում ենք սառնարանից, հեռացնում ենք պոլիէթիլենային թաղանթն և ուղղանկյունաձև կտրատում ենք։
8-Մատուցվող ափսեի մեջ լցնում ենք ելակի սոուսը, զգուշորեն դնում ենք դեսերտն ու ձևավորում ենք ըստ ցանկության։

Ելակի սոուսով դեսերտը պետք է մատուցել սառը վիճակում։ Այն շատ հարմար է հյուրասիրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել