Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը։

«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կծրագրավորվեն և կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆը և Քուշները արդեն ժամանել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, և որ ինքը կարող է միանալ նրանց առաջիկա օրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել