Սանկտ-Պետերբուգում տեղի է ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը։ Այս այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին, որի ժամանակ անդրադարձել են նաև Փաշինյան-Ալիև ծանոթությանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի նրանց ծանոթության առաջին քայլը կատարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ծանոթացրել է երկրների ղեկավարներին, սակայն դրանից հետո այլ շփում չի եղել։ Նույնիսկ NATO գագաթնաժողովի ժամանակ նրանք միմյանց չեն ողջունել։

Լրագրողի այն հարցին, թե Փաշինյանը չի ցանկանում գոնե հեռախոսազրույց ունենալ Ալիևի հետ, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հեռախոսազրույց ունենալու տարբերակը իհարկե հետաքրքիր է, սակայն ինքը չունի Ալիևի հեռախոսահամարը։ Լրագրողը խոստացել է, որ շուտով ինքը մեկնելու է Ադրբեջան և անձամբ Ալիևից կխնդրի նրա հեռախոսահամարը, որպեսզի փոխանցի Փաշինյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել