Arenanews.am-ը գրում է.
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:
-Նաիրա, սկսեցինք,
Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից գլուխփաթաթված ջուրը մտնող հայուհիներին:
– Անհնար է : Նորից լավ կլինի ծնվեն))
– Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:
– Էդ հերոսը ո՞ր տարածաշրջանի է))
-Ի՞նչ հաճախականությամբ եք գնում գեղեցկության սրահ:
– Գրեթե ամեն օր:
-«Թեթև տար» արտահայտությունն ավելի շատ ուրիշներին ասողի, թե՞ ուրիշներից լսողի դերում եք:
– Ասողի: Ապրողի: Օրինակ ծառայողի:
-Հնդակական սերիալների հերոսուհիներից մի անուն, որն առաջինը եկավ Ձեր մտքին:
– Վայ, վայ ))) Չեմ մտաբերում, բայց ֆիլմերից՝ ինչքան ուզեք:
-Ի՞նչ է անհրաժեշտ «վինեգրետ» պատրաստելու համար:
-Տրամադրություն, ներվ և իհարկե մեկ պահ պատկերացնել, որ 90-ականներում ենք հայտնվել )))
–Ձեզ նախանձում են բոլոր նրանք, ովքեր…
– Ովքեր իմ կյանքի ճանապարհով չեն անցել ))
-Պահանջկոտ ե՞ք:
– Սարսափելի պահանջկոտ եմ:
-Մի մարդ, ում լիարժեք վստահում եք Ձեր գաղտնիքները:
-Ինձ, ինձ, ինձ:
-Եթե տղամարդը թողնում է, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…
-Նշանակում է՝ ուր էին իմ աչքերը նախքան այդ )))
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։