«Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան


23:00 , 24 հուլիս, 2018

Arenanews.am-ը գրում է.

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

-Նաիրա, սկսեցինք,

Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից գլուխփաթաթված ջուրը մտնող հայուհիներին:

– Անհնար է : Նորից լավ կլինի ծնվեն))

 Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:

 Էդ հերոսը ո՞ր տարածաշրջանի է))

-Ի՞նչ հաճախականությամբ եք գնում գեղեցկության սրահ:

 Գրեթե ամեն օր:

-«Թեթև տար» արտահայտությունն ավելի շատ ուրիշներին ասողի, թե՞ ուրիշներից լսողի դերում եք:

 Ասողի: Ապրողի: Օրինակ ծառայողի:

-Հնդակական սերիալների հերոսուհիներից մի անուն, որն առաջինը եկավ Ձեր մտքին:

 Վայ, վայ ))) Չեմ մտաբերում, բայց ֆիլմերից՝ ինչքան ուզեք:

-Ի՞նչ է անհրաժեշտ «վինեգրետ» պատրաստելու համար:

-Տրամադրություն, ներվ և իհարկե մեկ պահ պատկերացնել, որ 90-ականներում ենք հայտնվել )))

Ձեզ նախանձում են բոլոր նրանք, ովքեր…

– Ովքեր իմ կյանքի ճանապարհով չեն անցել ))

-Պահանջկոտ ե՞ք:

 Սարսափելի պահանջկոտ եմ:

-Մի մարդ, ում լիարժեք վստահում եք Ձեր գաղտնիքները:

-Ինձ, ինձ, ինձ:

-Եթե տղամարդը թողնում է, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…

-Նշանակում է՝ ուր էին իմ աչքերը նախքան այդ )))

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։