Ինդոնեզիայում սատկած են գտել համարյա 300 կոկորդիլոս: Ինդոնեզիայում հսկայական կոկորդիլոսների հարձակումը հազվադեպ չէ: 2016 թվականին ռուս զբոսաշրջիկին կերել էր կոկորդիլոսը: 2018 թվականին ինդոնեզիական ղեկավարությունը ստիպված եղավ կրակել վեցմետրանոց կոկորդիլոսի, որը կերել էր ֆերմային մերձակա այգիների աշխատողին:
Այս տարվա հուլիսին գիշատիչը հարձակվել էր 31-ամյա աշխատակցի վրա: Տեղի բնակիչները լսել էին տղամարդու գոռոցները, սակայն մինչև հասել էին օգնության, նա արդեն մահացած էր եղել: Հուղարկավորությունից հետո բնակիչները գնացել էին կոկորդիլոսների ֆերմա և ոչնչացրել 292 գիշատչի: Բնության պահպամնամ կամզակերպության ղեկավարը նախատեց մարդկանց, քանի որ նրանք մեծ վնաս են հասցրել ֆերմայի տիրոջը: Հիմա բոլոր մասնակիցների հանդեպ մեղադրանք է հարուցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել