Tert.am-ը գրում է.

Ես հույս ունեմ, որ բոլորս հստակ հասկանում ենք, որ եթե ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, դա չի նշանակում նախկին իշխանությունների, կամ կառավարության կատարած կոռուպցիայի դեմ պայքար, այլ պայքար ընդհանրապես կոռուպցիայի դեմ, այդ թվում դա վերաբերում է նաև այսօրվա պաշտոնյաներին: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին: 

«ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում,  որոնք դուք չէիք կարող նույնիսկ երևակայել չորս ամիս առաջ»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի չվճարված հարկեր են բացահայտվում, որոնք նախկինում ֆանտաստիկայի ոլորտից էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել