Tert.am-ը գրում է.

«Սանիտեք»-ում վերջին օրերին առաջացած տեխնիկական խնդիրները կապված են աղբահավաք մեքենաների հետ, ընկերությունը մայրաքաղաքում աղբի հավաքման շուրջ  մշակել է ճգնաժամային ծրագիր և երկուշաբթի ընկերությունը կվերադառնա ամենօրյա ռեժիմին:

Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Սանիտեք» ընկերության ղեկավարի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Փաստ» օրաթերթը, անդրադառնալով  արդեն մի քանի օր շարունակ  սոցիալական ցանցերը ողողած լուսանկարներին, որոնցում լեփ–լեցուն աղբամաններ են ու դրանց շուրջ թափված աղբ, մեջբերելով նախօրեին «Սանիթեք»-ի արած հայտարարությունը, (ընկերությունից սա բացատրել էին  «տեխնիկական խափանումներով), գրել է .«Այդ ինչ խափանումների մասին է խոսքը, որ ամբողջ քաղաքը հայտնվել է նման վիճակում, չի պարզաբանվում. ի՞նչ է, բոլոր մեքենաները միանգամից շարքից դո՞ւրս են եկել, թե՞ բոլոր աշխատակիցներն են գործադուլ հայտարարել:Սակայն որքան էլ խոստացել էին հնարավորինս արագ լուծել խնդիրը, որեւէ տեղաշարժ չկա: Ավելին, շատերն արդեն սկսել են այս վիճակը գնահատել որպես սաբոտաժ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել