Ուղիղ մեկ տարի առաջ այս նույն ժամանակահատվածում Արվեստների հայկական խորհուրդը հայտարարեց «Ստանդարտ 2017» միջազգայի տրիենալեի մեկնարկը: Այն տևեց, մոտ հինգ ամիս սկսվեց հուլիսին ավարտվեց դեկտեմբերին, այդ ընթացքում տեղի ունեցան մոտ տաս ցուցադրություններ Գյումրիում և Երևանում: Այս ամենի ավարտի և գրանցած հաջողությունների մասին երեկ ասուլիսի ժամանակ պատմեցին կազմակերպիչները: Հրատարակվել է «Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի կատալոգը և Քրիստիան Օքսենիուսի Անալոգ լեռը ժամանակակից արվեստի փորձառություն գիրքը՝ հրատարակված իտալական Սկիրա հրատարակչության կողմից:  

Արվեստների հայկական խորհրդի տնօրեն Մարինե Հարոյանն նշում է, որ տրիենալեին մասնակցեցին մոտ երեսուն երկրների տասնհինգ արվեստագետներ և առանձնահատկություններից մեկն էլ այն որ նրանից ոմանք հրանավորություն ունեցան ապրել և ստեղծագործել Հայաստանում՝ ստեղծելով «Ստանդարտ» տիրենալեի համար արվետսի հատուկ գործեր՝ հիմքում ունենալով Հայաստանի հարուստ մշակութաին ժառանգությունը. «Առաջին անգամ հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու այնպիսի մեծ հեղինակություն ունեցող արվեստագետների հետ, ինչպիսին են Իլյա և Էմիլիա Կաբակովները, բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի և Ֆելիչե Վարինիի աշխատանքները»:

«Ստանդարտ 2017»-ի գլխավոր համադրողը Ադելինա Ջուբարյանն է, ով ի դեպ Վենետիկի 2015 թ. բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը շահած Հայկական տաղավարի համադրողն է: Վերջինս նշեց, որ այս գաղափարը  սկսվեց դեռ Վենետիկի բիենալեից, որը համընկել էր Հայոց ցեղասպաության հարյուր ամյակի հետ: «Մշակույթի նախարարության և Սուրբ Ղազար կղզու կազմակերպության առաջարկով, ես եղա համադրողը հայաստանյան տաղավարի: Այդ ժամանակ 120 երկրներից Հայաստանը ստացավ «Ոսկե Առյուծը», որը հիմա գտնվում է նախագահի նստավայրում: Մարդու իրավունքների 20-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի արվեստը վայելելու և արվեստը բոլորի համար է, և այդ մտքով էլ մեր կազմակերպությունը գործում է տարբեր երկրներում, որպեսզի արվեստը հասանելի դառնա բոլորին: Արդեն երեքից-չորս տարի է մենք մեր գործունեությունը ծավալում ենք նաև Հայաստանում, բրիենալեինց հետո Հայաստանը կարծես մտավ միջազգային արվեստի ասպարեզ»:

Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Շվեցարիայի դեսպանը՝ Լուկաս Գասսերին, ով մեծ պատիվ է համար լինել տրիենալեի մի մասնիկը և ներկայացնել այնպիսի արվեստագետների ովքեր իրենց գործում հետաքրքիր են. «Մենք մեծ պատիվ ունեինք անցած տարի ներկայացնելու Ֆելիչե Վարինիին, ով յուրօրինակ արտիստ է, ով խաղում է ֆոկուսի հետ և իր ինստալացիաներն անում է ճարտարապետական կառույցների վրա: Սա մեծ մոտիվացիա է դեսպանատան համար, որքան հնարավոր է շատ արտիստներ բերել և տեսնել թե ինչ հիացմունքով են Հայաստանից հեռանում: Վարինիի հետ համագործակցության փորձ ունեցել էի, երբ լատինական Ամերիկայում էի և 2016 թվականին նա արդեն Հայաստանում իր ցուցադրությունը ունեցել էր: Կարծում եմ՝ Կայարանում տեղի ունեցած նրա ինստալացիան հետաքրքիր էր Հայաստանի բնակիչների համար, քանի որ շատերը չեն եղել կայարանում  և դա լավ առիթեր տեսնելու համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները`Էլեն Գասպարյանի  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել