Ռուսական զորքերի «հաղթական» զորավարժությունները հայկական գյուղում, պարզվում է, անփութության հետևանք են:
Ախր, ո՞նց կարա մի մայրցամաքի չափ տարածք ու տիեզերքի չափ նվաճողական ցանկություն ունեցող երկրի բանակի վիճակն էս աստիճան բարդակ լինի: Ու էս ձևով էլ ուզում են գլոբալ լիդերության հարցերի մեջ խորանալ, էս անփույթ (իրականում՝ փնթի) գործելաոճով էլ մտել են Սիրիա ու ուզում են ինչ-որ գեոստրատեգիական հարցեր լուծել...
Պատկերացրեք, բնակավայրում «անփույթ» զորավարժություն անող բանակն ուր, գեոստրատեգիան ուր, էդ բանակի ղեկավարությունն ուր, գլոբալ լիդերությունն ուր... Ավելի շուտ աֆրիկյան բուբալ ցեղի առաջնորդները տիեզերագնացության կենտրոն կհիմնեն, քան սրանք համաշխարհային կարևորության հարցեր կլուծեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել