Aysor.am-ը գրում է.
Այս տարի 9-րդ Son-Tinh («Շանշեն») արևադարձային թայֆունը չորեքշաբթի առավոտյան հասել է Չինաստանի Հայնան նահանգ նույնանուն կղզում՝ բերելով ուժգին քամիներ և հորդ անձրևներ, հայտնում է Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Չորեքշաբթի տեղական ժամանակով 4.50-ին թայֆունը փլուզվել է կղզու արևելյան հատվածում գտնվող Վանինին քաղաքի առափնյա շրջանների վրա: Փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասել է ժամում 82 կիլոմետրի:
 
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը 30 կմ/ժ արագությամբ կշարժվի Հայնան կղզու խորքերը և կանցնի ամբողջ կղզով, որից հետո կփլուզվի Վիետնամի հյուսիսային շրջանների վրա: Հինգշաբթի երեկոյան կղզում եղանակը զգալիորեն կբարելավվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել