Վերջին շրջանում, տարբեր հարթակներում, զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել, ընդ որում՝ դրանց ճնշող մեծամասնությունն անանուն են, իրենց մեջ հավաստիության և ռացիոնալության ոչ մի էլեմենտ չեն պարունակում:

Այսպիսի հրապարակումներով առաջին հերթին թիրախավորվում են սպաները, հարվածի տակ է դրվում նրանց հեղինակությունը, փորձ է արվում ներկայացնել, թե ժամկետային զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվում, իսկ սոցիալ-կենցաղային պայմանները անբավարար են և այլն:

Ադրբեջանական կեղծ լուրերի մասին դեռ չեմ ասում, դրանք մշտական բնույթ են կրում և հարկ եղած դեպքում ՊԲ-ն դրանց արձագանքում է:

Քանի որ բացահայտ կեղծ լուրերի մի ոչ մեծ հատվածը երբեմն մամուլով է շրջանառվում, ճիշտ կլիներ, որ ԶԼՄ-ները կամ զերծ մնային անանուն նամակներ հրապարակելուց կամ դրանք հրապարակել Արցախի ՊԲ-ի կամ ՀՀ ՊՆ-ի պարզաբանումներից հետո. ընդունեք որպես խնդրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել