168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը Հելսինկի-Վանտաա օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին, (Երեւանի ժամանակով 14:00-ին։ Ինքնաթիռի սանդուղքի մոտ Ռուսաստանի նախագահին դիմավորել է Ֆինլադիայի նախագահի վարչակազմի ղեկավար Յուկա Սիուկոսաարին:

ԱՄՆ-ի ղեկավարը Ֆինլանդիայի մայրաքաղաք է ժամանել տակավին հուլիսի 15-ին: Պլանավորվում է, որ Պուտինը եւ Թրամփը կժամանեն Հելսինկիի կենտրոնում գտնվող նախագահական պալատ, դուրս կգան լուսանակարիչների առաջ, իսկ հետո պալատի Գոթական դահլիճում կսկսեն առանձնազրույցը թարգմանիչների ներկայությամբ:

Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովի այս մասին հատկացվում է շուրջ 1,5 ժամ, սակայն, ինչպես ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, ժամանակի որեւիցե սահմանափակում չկա, այսինքն՝ թե հատկապես որքան կտեւի զրցույցը, կախված է իրենցից՝ նախագահներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել