Հուլիսի 14-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերան: Բեմդրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձևավորումն արել է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն: Ներկայացման մեջ ընդգրկված են երեսուն դերասան, գլխավոր դերերում են ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը և Տիգրան Գաբոյանը:

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերսներին: Պիեսի հիմքում մի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են միակ ազավակին ամուսնացնել: Ներկայացվում է ապրիլի 2-ի դեպքերը և թե ինչպես են տարբեր ծայրում ապրող ընտանիքի հարզատները գալիս մասնակցելու հարսանիքին: Սակայն պատերազմի արդյունքում հարսանիքը կիսատ է մնում, իսկ հերոսը լքելով հարսնացուին՝ գնում է պատերազմ: BlogNewsa.am-ը ներյացում է լուսանկարներ ներկայացումից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել