Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով այսօր կտրուկ սրվել է իրավիճակը Ադրբեջանի երրորդ մեծությամբ Սումգայիթ քաղաքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն` ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են 18 մարդու, ովքեր, ըստ Բաքվի, պատրաստվում էին քաղաքում սպանություններ և անկարգություններ կազմակերպել՝ ինչպես որոշ ժամանակ առաջ կազմակերպել էին նրանց համախոհները Գյանջայում:
Պաշտոնական Բաքուն երկրի խոշոր քաղաքներում իրավիճակի սրման մեջ բացահայտ մեղադրում է հարևան Իրանին: Ալիևի վարչակարգը Թեհրանին մեղադրում է շիա մահմեդականներից կազմաված խմբերի ձևավորման և նրանց հովանավորելու մեջ:
Հիշեցնեմ, որ հուլիսի 11-ին Գյանջայում տեղի ունեցած իրավապահների և 150-200 հոգանոց ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների պատճառով սպանվել էր երկու բարձրաստիճան ոստիկաններ: Ամենահետաքրքիրն այն է, որ սպանության մեջ կասկածվողները ևս ֆիզիկապես ոչնչացվել են. ազերի իրավապահները գերադասեցին նրանց ոչնչացնել, բայց չձերբակալել ու չքննել:
Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների հետևում Բաքուն ևս Իրանին է տեսնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել