Էս գլխից ասեմ, որ մարդա հիմա էլ մի անգամ սխալ ձև բան կարա ասի, բայց մտել եմ իրա էջը ու տեսնեմ ինչ. բոլոր ընկերները իրան թեգելով փորձում են իր խոսքերը վերածել հումորի, հետո էլ մթոմ տարբեր տեսակի «պատիժներ են» սահմանում Կարպիսի նկատմամբ՝ խնդալու դարձնելով իրողությունը։
Ավելին, Կարպիսին պաշպանել են պետական այրերից մեկը՝ Կարպիսին դեմ արտահատվողների մի մասին անվանելով պատվեր կատարող։
Օկա սաղ նորմալա. հանրապետականերն էլ էին տենց անում։ Իրանք էլ էին ամեն գնով պաշտպանում իրենց թիմակցի սխալը ու բառախաղի միջոցով փորձում հարցին լուծում տան, իսկ ու՞ր են այսօր հանրապետականները։
Ինչ եմ ուզում ասեմ՝ շատ տղայավարի կլիներ գրել՝ հազար ներողություն սխալ արտահայտվելուս համար, իրականում այլ բան եմ ուզեցել ասեմ ու այլ բան է ստացվել, ընդունեք մեծ սխալ և ներողամիտ եղեք ու մի հատ էլ իրա շեֆը նկատողություն հայտարարեր, քան ամեն գնով փորձել արդարացնել ու բառախաղով փորձել թեման կրել։
Ես բան չունեմ ասելու, իրանց թիմնա, իրանց ընկերնա պիտի դա խազ պահեն, բայց դե սա արդեն, ոնց դուք եք ասում, նոր Հայաստան է, կարանք հների նման ձեզ չպահեք ու նոր որակով ընդունեք սխալները և նոր որակով թիմի ամրությունը պահեք։
Բայց դե ես մի նվաստ ֆեյք եմ, դուք գրագետ մեռնում եք, ոնց ճիշտ եք համարում տենց արեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել