Tert.am-ը գրում է.

2018 թ․-ի առաջին կիսամյակում  ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ընդ որում, ավելի հավաքագրված 88․2 մլրդ դրամ գումարից 32․3 մլրդը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին։ Եթե հունվար-ապրիլ ամիսներին աճի տեմպը կազմում էր 15․3 տոկոս, ապա մայիս-հունիս ամիսներին այն կազմել է 16․3 տոկոս։

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- հայտնեց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային եկամուտների հավաքագրման նշված ցուցանիշն ապահովվել է առանց գերավճարների ավելացման։

Ինչ վերաբերում է հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով, ինչը ՊԵԿ նախագահը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս տարվա համալիր հարկային ստուգումներն իրականացվել են առավել թիրախային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել