Քանի որ գազի թանկացման թեման գնալով ավելի պապսա քննարկման է վերածվում, եկեք լրջացնենք ամեն ինչ ու խոսենք թվերով: Ընկերներիցս մեկի տված ինֆոյի շնորհիվ հիմա մի քանի հռետորական հարցադրում՝ ուղղված մեր «փառապանծ» կառավարությանը և պատկան մարմիններին․
- Այդ ինչպե՞ս ստացվեց, որ գազը, հասնելով Հայաստանի սահման 270 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար (ընդ որում, այս գնի մեջ ընդգրկված են Վրաստանով տարանզիտի գինը), ազգաբնակչությանը բաշխվելու է արդեն 1000 խորանարդ մետրի համար 532 դոլարով:
- Այդ ինչպե՞ս եղավ, որ խոշոր սպառողները գազի համար վճարում են ԿԲ-ի սահմանած փոխարժեքով, իսկ հասարակ քաղաքացին արդեն ոնց պատահի:
- Մեր թրաշադեմ վարչապետը հպարտորեն հայտարարեց, որ սուբսիդավորելու են գազի թանկացման 30 տոկոսը: Եթե սուբսիդավորելու են սահման մտնող 270 դոլարի մասով, ապա իրականում ստացվում է 18 տոկոս... Խի՞ եք խաբում, արա:
- Ինչո՞ւ առաջ գազը Հայաստանում թանկանում էր 76 տոկոսով, իսկ հիմա՝ 97 տոկոսով:
- Արդյո՞ք այս տարվա առանց այն էլ դեֆիցիտային բյուջեով նախատեսված էր գազի թանկացումը և եթե այո, ապա ինչի՞ էին գլուխ հարթուկում՝ ի դեմս էներգետիկայի նախարարի:
- Եթե նախատեսված չէր բյուջեով, վարչապետը ո՞ւմ տուտուզով ա պատրաստվում սուբսիդավորել գազի թանկացումը, մե՞ր․․․ որովհետև պետությունը եկամուտի ու հավելյալ դրամական պաշարների այլ աղբյուրներ չունի, բացի հարկերն ու տուրքերը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել