Aysor.am-ը գրում է.
Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 105 ձայն ընդդեմ 91-ի, վստահություն է հայտնել վարչապետ Անդրեյ Բաբիշի նոր կառավարությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ 1-ին՝ 14-ժամյա բանավեճից հետո, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
 
Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է ANO շարժումից եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան, որին աջակցում են կոմունիստները, իսկ դեմ՝ բոլոր աջ կուսակցությունների ներկայացուցիչները:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել