Քիչ առաջ Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:
Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին և ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հատկանշական է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:
Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի Երևանի քաղաքապետ, ով էլ որ նա լինի, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել դրանից բխող բոլոր հետևանքներով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=852976524904320&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել