Panorama.am-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սա, ըստ էության, այդ պաշտոնում նշանակվելուց հետո ՀՀ արտաքի գերատեսչության ղեկավարի առաջին հանդիպումն է ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։ Որոշ փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող է դրական ազդել բաակցությունների վրա և բարձրացնել դրանց արդյունավետությունը։

Պարզելու՝ արդյոք վերլուծաբան Թևան Պողոսյանը համամի՞տ է այդ տեսակետի հետ, Panorama.am-ի թղթակիցը ցրուցեց վերջինիս հետ։

«Աշխարհում հազար ու մի հարց կարելի է իրար կապել։ Իսկ կարո՞ղ է որոշել են հանդիպել Պուտին-Թրամփ՝ մի քանի օրից կայանալիք հանդիպումից առաջ։ Սա ուղղակի տեխնիկական հարմարության իմաստով է, որ երկու արտգործնախարարներն էլ գտնվելու են միևնույն  քաղաքում։ Հեղափոխությունից, նոր կառավարություն ձևավորելուց հետո  համանախագահները փորձում են երկու նախարարների հանդիպում կազմակերպել։ Տեխնիկապես սա շատ հարմար է, համանախագահները փորձում են իրենց պարտականությունները կյանքի կոչել։ Այնպես որ, եկեք ՆԱՏՕ-ի հետ այդս հանդիպումը չկապենք։ Ես չեմ կապի որևէ իմաստով։ Կողմերը զգացել են, որ պատրաստ են, գնում են հանդիպման։ Այդքան բան»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել