
Panorama.am-ը գրում է.
Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշեց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ միջազգային պայմանագրերով ՀՀ –ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
Փոխնախարարի խոսքով՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորմամբ այդ տղաները զորակոչվում էին ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կամ ոչ մարտական հերթապահություն իրականացնող մասնագիտությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ