Armenpress.am-ը գրում է.

Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակի՝ իր ղեկավարումը կերկարաձգի եւս չորս տարով: Հուլիսի 10-ին այս մասին հայտարարել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրյուդոյի խոսքով, որը մեջբերում Է LETA լրավական գործակալությունը, գումարտակի ղեկավարման՝ Կանադայի ընթացիկ մանդատը, որը լրանում Է 2019 թվականին, կերկարաձգվի մինչեւ 2023 թվականը: Այս մասին Թրյուդոն հայտարարել Է՝ ամփոփելով Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ բանակցությունների արդյունքները: Լատվիայի արտգործնախարարության ղեկավար Էդգարս Ռինկեւիչսը հուլիսի 10-ին իր Twitter-ում շնորհակալություն Է հայտնել «մեր կանադացի բարեկամներին եւ դաշնակիցներին Լատվիայի անկախության եւ անվտանգության ամրապնդման գործում համերաշխության եւ աջակցության համար»: 2016 թվականի հուլիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողում որոշում ընդունվեց 2017 թվականի սկզբից Բալթիկայի երկրներում եւ Լեհաստանում չորս բազմազգ գումարտակների ծավալման մասին:

Լատվիայում ՆԱՏՕ-ի խմբավորման թվաքանակը կազմում Է ավելի քան հազար մարդ: Դրա կազմի մեջ են մտնում զինծառայողներ Ալբանիայից, Կանադայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Սլովանիայից: Օտտավան հանրապետություն Է ուղարկել 455 հետեւակային, զրահամեքենաներ եւ հետախուզական դասակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել