ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ «ՀԱՆՃԱՐԵՂ» ՄՏՔԵՐԻՑ
ՕԵԿ-ն այն քիչ քաղաքական ուժերից է, որը քաղաքական ուժ է բառիս բուն իմաստով: Սա արդեն ապացուցելու կարիք չունի: Տեսե՞լ եք երբևէ մեր ասածի կամ արածի մեջ քաղաքական բաղադրիչի բացակայություն: Իհարկե չեք տեսել: Տեսե՞լ եք երբևէ, որ ՕԵԿ-ը հստակ դիրքորոշում չունենա քաղաքական կարևորագույն գործընթացների` տարբեր մակարդակի ընտրությունների, արտաքին և ներքին քաղաքական օրակարգի խնդիրների վերաբերյալ, իհարկե չեք տեսել: Կարող եմ շարքը երկար թվարկել: Համենայնդեպս, եղել ենք ընդդիմություն, բայց սիլի-բիլի չենք արել իշխանությունների հետ, եղել ենք իշխանություն, բայց էժան քննադատությամբ քաղաքական դիվիդենտներ չենք շահել:
ԻՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
Լավ էլի, Հեղուշ... Դու քո ասածներին հավատու՞մ ես... Դու՞ ես եղել ընդդիմություն, դու՞ սիլի-բիլի չես արել իշխանությունների հետ... Բա որ չես արել, ինչու՞ դու` քո վեցերորդ կարգի խառատ տեղով գիտության թեկնածու ես դարձել, գործարանի համասեփականատեր, դեսյատնիկ ամուսինդ շքեղ մեքենայով է երթևեկում, իսկ մենք, որ կուսակցության թերթի միջոցով ձեր PR



