Հենց ԲՀԿ-ն դարձավ «այլընտրանք», իրական ընդդիմությունը պառակտվեց, կորցրեց թե՛ իր համակիրներին և թե՛ հսկայական ընտրազանգված, իսկ իշխանությանը ոչինչ չպատահեց՝ նա շարունակեց մնալ այնպիսին, ինչպիսին կար: Եվ եթե դու սա ասում ես, ապա «պարզվում» է, որ կամ իշխանության կողմից ես և կամ առնվազն հիմար ես՝ իհարկե ըստ ՀԱԿ կուսակցության: Միայն թե մի բան իսկապես չեմ հասկանում՝ եթե այլընտրանքի «հայտնությամբ» (մեղա, մեղա) ընդդիմադիր դաշինքը մեռավ՝ մագաղաթյա թղթով հանդերձ (հիշենք, թե ինչպես էր այն ստորագրվում), իսկ իշխանությունը մնաց, ընդդիմության քաղաքական շահը ո՞րն էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել