![](/static/news/b/2018/07/552265.jpg)
Պատմության մեջ այս օրը` 1943 թ. հուլիսի 9-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում դաշնակիցների զորամիավորումները սկսում են կարևորագույն դեսանտային գործողություններից մեկը: «Հասկի» գործողության դաշնակիցների զորամիավորումները մի քանի օրվա ընթացքում դուրս եկան Սիցիլիայի ափ, որտեղ նրանց սպասում էին գերմանո-իտալական համատեղ ուժերը: Գործողությունն իրականացվում էր Աֆրիկայում հաջողություն գրանցելուց հետո և ուներ հետևյալ ռազմավարական նպատակը․
1․ Գրավել Սիցիլիան և ջարդել այնտեղ գտնվող գերմանո-իտալական ուժերը այդպիսով հիմք ստեղծելով այնտեղ ամրանալու և հետագայում Իտալիա ներխուժելու համար:
2. Սիցիլիայի գրավումով ապահովվել դաշնակիցների նավատորմի անվտանգությունը Միջերկրական ծովում:
Գործողությունն սկսվեց ամերիկյան օդային դեսանտի իջեցումով և հետագայում շարունակվեց նավերի միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր դեսանտային զորամիավորումների իջեցումով: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում մոտ 470 հազար զինվոր հասավ Սիցիլիա:
Վերջնարդյունքում գործողությունը ավարտվեց հաջողությամբ և դաշնակիցների հրամանատարության կողմից սահմանված ռազմավարական հիմնական նպատակները ոչ միայն ի կատար ածվեցին, այլև իշխանությունից հեռացվեց և ձերբակալվեց Մուսոլինին (հետագայում գերմանացիները ազատեցի նրան), և Իտալիան հայտարարեց պատերազմից դուրս գալու մասին: Դրան ի պատասխան՝ գերմանացիները սկսեցին օկուպացնել Իտալիան: Այդ ամենին զուգահեռ դաշնակիցներն էլ իրենց հերթին էին Սիցիլիայում հաջողություն գրանցելուց հետո ներխուժել Իտալիա: