Yerkirmedia.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե  ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Տեղեկացնենք, որ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, եւ շեշտել են, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված  լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել