ՀՕՊ ուժերն ու միջոցները գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 276 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, Թաթարստանի, Ուդմուրտիայի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի տարածքների և Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել