Aysor.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ն սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2018 թվականի սեպտեմբերի 9-ին այցով կժամանի Փհենյան՝ երկրի հիմնադրման 70-ամյակին, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի մի ներկայացուցչի:

Այն հարցին, թե Չինաստանի ղեկավարը կժամանի արդյոք Փհենյան, նա պատասխանել է, որ «նա պետք է ժամանի, քանի որ հրավիրված է»: Բացի Սի Ցզինպինից, ԿԺԴՀ-ում սպասում են մեծաթիվ պատվիրակության ժամանում Չինաստանից՝ հիշարժան տարեթվի առթիվ:

Ինչպես հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ինն այս տարվա մարտին Չինաստան կատարած իր երեք ուղևորություններից առաջինի ընթացքում Սի Ցզինպինին հրավիել է պաշտոնական այցով ժամանել իր երկիր, նա ընդունել է հրավերը: Չինաստանի ղեկավարի վերջին այցը ԿԺԴՀ տեղի է ունեցել 2005 թվականին, այն ժամանակ Փհենյան է այցելել Հու Ցզինտաոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել