«Այո՛, չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ». Նաիրա Զոհրաբյան (սա կոչվում է Գագիկ Ծառուկյանի խոսքերի դզել-փչել):
Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է (սա կոչվում է ամեն ինչ կանեմ, մենակ թերթիս փողերը տա):
«Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը». Իվետա Տոնոյան (սա կոչվում է, որ ինքը իրա գործն ա անում, ու ինչպես միշտ պիտի շեֆի արածի համար պատասխան տա):
«Գագիկ Ծառուկյանը չի կարող սխալ հասկանալ: Պարոն Ծառուկյանի ամեն մի խոսք կշիռ ունի, նենց որ՝ ընդունեք այնպես, ինչպես որ ինքն ասել է». Արագած Ախոյան (սա էլ կոչվում ա, որ ինքը սկի խաբար չի՝ ինչ են ասել իրա կուսակիցները, ուղղակի աչք ա մտնում ու մեծարում ա Ծառուկյանին):
Արա դե ի՞նչ եք խառնել իրար սաղ է, բոլորը միասին կարող ենք անվանել ՇԻԼԱՇՓՈԹ:
Ասածս ինչ ա, ոչ մեկդ կռուտիտ մի եղեք, մի դզեք-փչեք, մի շոպլիկվեք ու ոչ էլ մեծարեք՝ էն մարդը իրա մուսկոյե սլովոն արդեն ասել է. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: