1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի որոշումով Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Ընդհանրապես, ռուսական կողմն այդ ժամանակվանից հակահայկական քաղաքականություն էր վարում նաև Արցախի հարցով: Բավական է հիշել դեռևս 1920 թ. գարնանը Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներ Օրջոնիկիձեի, Կիրովի, Մեխոնոշինի և Լևանդովսկու հեռագիրը ՀՀ կառավարությանը։

... Հայաստանի և մեր բարեկամ Ադրբեջանի սահմաններում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը: Ռուսական կառավարությունn իր սրբազան պարտքն է համարում օգնության հասնել իրեն դիմած Սովետական Ադրբեջանի իշխանությանը երկրում վերջնական իշխանություն հաստատելու հարցում: Դաշնակների և մուսավաթականների կողմից ազգային ատելության սերմանման միջոցով բախումները ձեռնտու են միայն ժողովուրդների հաղթողներին և աշխատավոր դասակարգի շահագործողներին: Երկրների միջև բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն աշխատավորների կամքով և ժողովուրդների ինքնորոշմամբ: Սովետական Ադրբեջանը չի կարող աջակցել որևէ շովինիստական կամ ազգայնական գործողության: Սովետական Ադրբեջանում միջցեղային ատելությունը տեղ չունի: Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կողմից առաջարկում եմ հայկական կողմին դուրս բերել զորքերը Սովետական Ադրբեջանի տարածքից: Դա պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում: Այս իրականացման չիրականացումը կդիտիվի որպես մարտահրավեր ռուսական պետությանը: Այդ դեպքում առաջարկը կիրականացվի կարմիր բանակի կողմից, իսկ բոլոր հետևանքների պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի վրա։

Հ.Գ. Արդեն 1920թ. մայիս-հուլիսին ռուսական կարմիրբանակայինները ներխուժեցին Ղարաբաղ, Զանգեզուր Նախիջևան: Հետագայում՝ 1921թ. հուլիսի 5-ին, ինչպես արդեն նշվեց, ռուսներն Արցախը նվիրաբերեցին Ադրբեջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել