
Վաղը՝ 12:00-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ հերթական քննարկումը:
Լրատվամիջոցներին և թղթակիցներին առաջարկում ենք աշխատանքային այն նույն կերպը, որը կիրառվել է հանձնաժողովի բոլոր քննարկումների ժամանակ, այն է՝ լուսանկարահանել, տեսաձայնագրել առաջին 5 րոպեն, այնուհետև քննարկումը շարունակել դռնփակ և միայն քննարկման ավարտից հետո կազմակերպել մամուլի ասուլիս:
Կարծում ենք՝ լրատվամիջոցները հավատարմագրվելու խնդիր չպետք է ունենան, քանի որ արդեն իսկ հավատարմագրվել են մեկ այլ քննարկման համար, որը տեղի է ունենալու նույն օրը:
Հիշեցնենք, որ վաղը՝ 14:30-ին, ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկում տեղի կունենա նաև լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:
Ինչպես տեսնում եք, վաղը բավականին հագեցած աշխատանքային օր է լինելու: Մեզ և Ձեզ բարի աշխատանքային օր: