Պոպուլիզմն էլ ա 40 օր տևում, փաստորեն:
Կառավարությունը քննարկում է վարչական իրավախախտումները ներելու մասին ԱՆ առաջարկը: Բոլորս հիշում ենք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ այս թեմայի շուրջ, թե բա` «մենք համաներում ենք հայտարարելու վարչական տույժերը»: Տաքսու վարորդների ուրախությունն ու ֆեյսբուքյան հրճվանքն եմ հիշում ու հիմա նայում եմ Կառավարության նիստը, որտեղ տառացիորեն ասվում է` համաներում է արվելու ՄԻՆՉև 2017 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ը ներառյալ: Եվ համաներման են ենթարկվում ոչ թե բոլոր վարչական իրավախախտումները, այլ դրանց որոշակի մասը: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քաղաքացիներին ասեք, որ մինչև իրենց վարքը փոխելը ծանոթանան համաներման մանրամասներին»: Իսկ որոշ «խելոքներ» արագաչափերի տակ «չխկչխկալով» ման էին գալիս ու ուրախությունից գլուխները կորցրած հոծ գծեր էր, որ անցնում էին: Բանից պարզվեց՝ նոր Կառավարությունը համաներում է որոշակի վարչական իրավախախտումներ և, որ ամենակարևորն է, մինչև 2017-ի դեկտեմբեր եղածները: 

Այս նույն տրամաբանությամբ Բ26-ը «նախագահին վերադարձնելու» գործընթացն է լինելու, թոշակներն ու աշխատավարձները շեշտակի բարձրացնելու գործընթացն է լինելու և այդպես շարունակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել