Վերջին մի քանի տարիներին գիտական հարթությունում ուսումնասիրում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը։ Ուսումնասիրություններ եմ արել ԱՄՆ Ազգային արխիվում, Պետդեպի, Պենտագոնի և այլ պետական մարմինների գաղտնազերծված փաստաթղթերում, նախկին նախագահների անձնական արխիվներում։ Եկել եմ մի քանի կարևոր եզրահանգումների, սակայն դրանցից ամենակարևորը հետևյալն է. հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը այս գերտերությունից, լավից բացի, որևէ բան չի տեսել։ Որևէ վնաս, վտանգ, սպառնալիք չի եղել, և սա փաստ է։ Անհերքելի փաստ։
Այսօր ԱՄՆ անկախության օրն է, որը ձեռք է բերվել ինքնորոշման իրավունքի և ժողովրդի կամաարտահայտման հիման վրա։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են այս տոնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156534154565421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



