![]()
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահի դրությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջիններս նամակ փոխանցեցին կառավարության նամակների ու դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը` այս պահին ցուցարարները պատրաստվում են շարժվել դեպի Սարյանի արձանի պուրակ, որտեղ գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իսկ ավելի ուշ պատրաստվում են գնալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Մեկ այլ աղբյուրի` eMedia.am-ի փոխանցմամբ, Կառավարության մայիսի 16–ի նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հայտարարությամբ, ըստ որի՝ Կառավարությունը 30%–ով սուբսիդավորելու է գազի գնի թանկացումը։
Վարչապետը նամակ է գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որում առաջարկել է նաև օժանդակել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան դիմակայել գազի թանկացմանը։
«Խնդրի հետ կապված բոլոր քննարկումները լինելու են բաց և հրապարակային»,– հավելել է վարչապետը։



