Ինչ-որ մարդիկ ու կայքեր Նադեժդա Սարգսյանի մահվանն առնչվող ապուշագույն գրառման առիթով թուրութվանքն ուղղել են Նիկոլին։
Ծանոթ իրավիճակ է։ Նույնն անում էին կոնգրեսականներիս նկատմամբ. ցանկացած ՀԱԿ-ի համակրի ֆեյսբուքյան անհաջող տեսակետի համար մեղադրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Մեղադրողների մի ծանրակշիռ մասն, ի դեպ, նախկին կոնգրեսական ու ներկա ՔՊ-ականներ էին։
Ի տարբերություն ՔՊ-ականների՝ կոնգրեսականներս նույն անհեթեթությանը տուրք չենք տալիս։
ԲԱՅՑ․․․
Պարոնայք եւ տիկնայք նիկոլականներ, ՔՊ-ականներ, զանազան ջահել-ջուհուլներ, եթե էդքան սիրում եք Նիկոլին ու նրա նկարով զարդարում եք ձեր պրոֆիլի թիկունքը, նաեւ հասկացեք մի տարրական բան՝ ձեր բերանից դուրս եկած ցանկացած ԷՇՈՒԹՅՈՒՆ ուղիղ գծով հարվածում է ձեր սիրելիին։
Արդարացի բան է դա, թե ոչ՝ այլ հարց է։ Բայց որ ասենք՝ արդարացի չէ, դրանից ձեր բլթոցներն իմաստավորվո՞ւմ են։
Էս շոգին ո՞վ ունի ձեր զահլան։((